Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միոզիտ` ժողովրդական դեղատոմսեր. 168.am
Մարդու մարմնի զանգվածի մեկ երրորդը կազմում են մկանները, դրանք թվով մոտ 650-ն են` տեղակայված մարմնի բոլոր մասերում։ Մկանների միջոցով սննդից ստացված էներգիան փոխակերպվում է մեխանիկական շարժման էներգիայի։ Մկանների հիմնական մասն ամրացված է ոսկորներին։
Վնասվածքի, մրսեցնելու, անհաջող շարժման, վարակային կամ բակտերիալ ինֆեկցիաների հետևանքով առաջացած մկանների բորբոքումը կոչվում է միոզիտ։ Հիվանդությունն արտահայտվում է` շարժման ժամանակ սաստկացող, մկանային ցավերով։ Վնասված մկանը հաճախ այտուցվում է, հնարավոր է ջերմության բարձրացում։
Հիվանդությունը բուժվում է հակավարակային և հակաբիոտիկ` կախված ինֆեկցիայի տեսակից, նաև հակաբորբոքային դեղորայքով (քսուքներ, դեղահաբեր)։ Ժողովրդական միջոցներով ինքնաբուժումը հղի է անկանխատեսելի հետևանքներով, սակայն կարող է զգալիորեն բարձրացնել բուժման արդյունավետությունը բոլոր փուլերում` սուր շրջան, ֆիզիոթերապիա, մարմնամարզություն և այլն։
Ժողովրդական դեղատոմսեր
- Փոշիացրեք ձիաձետ դաշտայինի խոտը, խառնեք գոլացրած կարագի հետ (1։4)։ Ներմերսեք մեջքին, պարանոցին, կատարեք օրվա ընթացքում և քնելուց առաջ։
- Եփեք կարտոֆիլը`կեղևով, տրորեք։ Բորբոքված հատվածը ծածկեք երկտակ ծալած վուշե (բամբակե) լաթով, տեղադրեք կարտոֆիլի խյուսը, վիրակապեք, փաթաթեք շալե կտորով։ Կատարեք քնելուց առաջ, հանեք առավոտյան։
- Մանրացրեք դափնու տերևը, 3 ճ/գ հումքը խառնեք 200 մլ գոլացրած արևածաղկի յուղի հետ, 10 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա, 10 օր թրմեք, ընթացքում խառնեք յուղամզվածքը, քամեք։ Կատարեք մերսումներ` օրը 2 անգամ։
- Գետնախնձորի բույսի վերգետնյա մասը` 1 կգ զանգվածով, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա` 5 լ ջրի մեջ, 20 րոպե թրմեք, քամեք։ Ավելացրեք լոգանքի ջրին, կատարեք օրը 1 անգամ, շարունակեք 10 օր։ Լոգանքի տևողությունը` 15 րոպե, ջերմաստիճանը` 32-36C։
- Հավաքեք խատուտիկի դեռ չբացված` ձևավորված կոկոնները, լցրեք ապակե տարայի ողջ ծավալը (ոչ խիտ), ավելացրեք օդեկոլոն` այնքան, որ ծածկի հումքը, թրմեք 3 ամիս, պարբերաբար խառնեք։ Գերազանց միջոց է հիվանդության սեզոնային սրացումները կանխարգելելու, ընթացքը թեթևացնելու համար։ Կատարեք շփումներ։
- 1ճ/գ խռնդատի արմատը կամ ծաղիկը (կարելի է` խառնուրդը) 20 րոպե թրմեք 200 մլ օղու մեջ, քամեք։ Կատարեք շփումներ միոզիտի, ռադիկուլիտի, ռևմատիզմի, հոդատապի, հոդացավերի դեպքում։
- Ծովաբողկի արմատի քերուկը լցրեք վուշե պարկիկի մեջ, դրեք բորբոքված հատվածին, պահեք` մինչև հիվանդը զգա թեթև այրոց, հետզհետե ավելացրեք թրջոցի պահելու ժամանակը։ Ծովաբողկի արմատն ունի սուր հոտ, շատ ավելի ուժեղ է, քան սոխը։
- Թրախոտի չոր արմատը 20 օր թրմեք օղու մեջ` 2։1 ծավալային հարաբերությամբ, մութ տեղում։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Կատարեք շփումներ, դրեք թրջոց` խառնեք ջրի հետ` 1։5-1։10, ծածկեք թրջոցը կալկայով։
- Թրախոտի մանրացրած արմատը 20 օր թրմեք բուսայուղի մեջ (1։4)։ օգտակար է արթրիտի, ռևմատիզմի, հոդատապի, իշիասի, օստեոխոնդրոզի դեպքում` կատարեք շփումներ։
- Օգտագործեք դեղատներում վաճառվող « Сабельник » քսուքը, որն ունի կիրառման լայն ոլորտ։
Հնդկական սոխ` թունավոր բուժարարը
Գիտական անվանումն է` Ornithogalum gussonei, տարածված է Միջերկրական ծովի ափերին, Միջին և Հարավ-արևելյան Եվրոպայում, Կովկասում։ Աճում է մարգագետիններում, սարերի լանջերին, լուսավոր անտառներում։
Շուշանազգիների ընտանիքին պատկանող, բազմամյա սոխուկավոր բույս է։ Ցողունը խիտ ճյուղավորված է, ծաղիկները խոշոր են, կաթնասպիտակ, տերևները` նշտարաձև երկար։ Պարունակում է թունավոր գլիկոզիդներ և ցավազրկող հատկություն ունեցող ալկալոիդներ։ Թունավոր նյութերը հիմնականում կենտրոնացած են սոխուկի մեջ։ Սենյակային բույսերում թունավոր նյութերի բաղադրությունն անհամեմատ ցածր է բնության մեջ աճողների համեմատությամբ։
Բուժիչ, ցավազրկող, հատկություն ունի սոխուկից և տերևից հոսող անգույն լորձը (հյութը)։ Հյութի դեղաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն ունի ոչ միայն ցավազրկող, այլ նաև հականեխիչ հատկություններ։ Տեղային ցավազրկման համար բավարար է քսել տերևի փոքր հատվածից հոսող հյութը։ Հյութն ունի այրող հատկություն և ներգործում է շատ արագ։ Ժողովրդական բժշկության մեջ կիրառվում է ռադիկուլիտի, օստեոխոնդրոզի, արթրիտի, հոդատապի, միոզիտի, հերպեսի, այրվածքի, մեղվի և կրետի խայթոցների դեպքում։
Միոզիտ. Խառնեք 2-ական մաս Վիշնևսկու քսուք և ձիթապտղի յուղ, ավելացրեք 1-ական մաս եղևինի յուղ (գնեք դեղատներից « Пихтовое масло» Эвалар) և հնդկական սոխի հյութ։ Ունի տաքացնող հատկություն, քսեք ցավոտ մասին և վիրակապեք, պատրաստեք օգտագործելուց առաջ, պահպանման ժամկետը 5-7 օր է։
- Ընտրեք համեմատաբար չոր տերև, զգուշորեն մանրացրեք, 2 շաբաթ թրմեք օղու մեջ (1։20 քաշային հարաբերությամբ), քամեք։
- Տարայի վրա փակցրեք նախազգուշական պիտակ. «Արտաքին օգտագործման համար, չխմել»։ Պահեք սառնարանում։ Մաշկին քսեք վրձնով, փոքր չափաբաժիններով, 1-2 րոպեից ոչ ավելի։ Ոգեթուրմն ունի այրող հատկություն։ Պահպանման ժամկետը մի քանի տարի է։
Ապակե տարայի մեջ խառնեք 10 մլ հնդկական սոխի տերևի ոգեթուրմ և 1 ձվի հարած սպիտակուց։ Քսեք ցավոտ մասին, փաթաթեք կալկայով (հատուկ թրջոցների համար նախատեսված թղթով) և վիրակապեք բրդե շալով։ Կրկնեք 2-3 ժամից։
- Վազելինը լցրեք ապակե տարայի մեջ, գոլացրեք ջրային բաղնիքի վրա (40C ջերմաստիճան) խառնեք հնդկական սոխի հյութ` կաթիլ առ կաթիլ (5։1)։ Պահեք սառնարանում։ Օգտագործեք` ինչպես նկարագրված է նախորդ դեղատոմսում։
- 300 գ սոճու փշատերևը 30 րոպե եփեք 1,5 լ ջրում` փակ կափարիչի տակ, 12 ժամ թրմեք, քամեք։ Եփուկի մեջ լուծեք 100 մլ հնդկական սոխի ոգեթուրմ, ավելացրեք լոգանքի ջրին (37 C)։
Նստատեղի նյարդի (ջղի) բորբոքում. Մանրացրեք, խառնեք քարխոտի արմատ, հնդկական սոխի տերև (2։1)։ 100 գ հումքը 3 օր թրմեք 500 մլ օղու մեջ, քամեք։ Քսեք և վիրակապեք։
Մրսածություն. Հյութը լուծեք օղու մեջ (1։2)։ Քսեք լիմֆատիկ հանգույցներին, ճակատին` հոնքերից վերև։
Ռադիկուլիտ. Տերևի փոքր կտորով (2×2 սմ ք) 1 րոպե շփեք մեջքը, կապեք շալով, պառկեք անկողնու մեջ։ Հյութի պատճառած այրոցի սուր զգացումը տևում է մոտ 10 րոպե, որից հետո ցավը դադարում է։
Անգինա. Տերևի ոգեթուրմը լուծեք գոլ ջրի մեջ (1։3), քառատակ ծալած թանզիֆը թրջեք լուծույթի մեջ, 1-2 րոպե շրջանաձև շարժումներով մերսեք կոկորդը, կրծքավանդակը։ Քնելուց առաջ վրձնով ուրվագծեք վանդակ կրծքի և մեջքի վրա, ինչպես դա արվում է յոդով։
Զգուշացում: Բույսից ստացված պատրաստուկները կարող են առաջացնել անհատական անընկալունակություն։ Եթե հյութն ընկնի աչքի վրա, պետք է 5-10 րոպե լվանալ սառը ջրով և օգտագործել աչքի համար նախատեսված կաթիլներ։ Հակացուցված է հղիներին, երիկամային անբավարարության, քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում։
Կարդացեք նաև
1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն...
Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...
Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...
Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...
Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...
Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...
Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...
Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...
Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։ Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...
Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն